Հե՜յ, հո՛․․․ սիրելի՛ ընկերներ, մեր թիմը եկել է հրաշալի նորությամբ 😍
🥳 Մենք՝ “Inclusion is being asked to dance” Էրազմուս+ ծրագրի շրջանավարտներս, սիրով հրավիրում ենք ձեզ միանալու մեր ծրագրի տեղական միջոցառմանը, որտեղ կծանոթացնենք մասնակից երկրներից մեկի՝ Գերմանիայի Բավարիա տարածաշրջանի ավանդական պարին, որը սովորել ենք ծրագրի ընթացքում՝ ի թիվս մասնակից երկրների մի շարք պարերի։ Լինելով միևնույն ժամանակ ավանդական պարերի սիրահար՝ կկիսվենք մեր փորձով ու գիտելիքներով, կխոսենք պարի՝ ներառականություն և բազմազանություն ապահովող էլեմենտներից և, իհարկե, միասին կպարե՜նք։
🤗 Սիրու՞մ ես ավանդական պարը կամ դեռ նոր պիտի բացահայտես քեզ համար այս աշխարհը՝ սա հրաշալի առիթ է զգալու Բավարական շունչը Հայաստանում և վերջում օրը ամփոփելու իհարկե հայկական ավանդական պարերով։
🕺 Շտապի՛ր միանալ ամենապարային միջոցառմանը։ Սիրով սպասում ենք քեզ 💛
🗓️ Դեկտեմբերի 3
🕔 17:00 - 19։00
📍 Երևան
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝ https://forms.gle/GKHDqVzuBFee73eA9
Քանի որ մասնակցության տեղերը սահմանափակ են՝ կապված տարածքի սղության հետ, մասնակիցները կընտրվեն first come first served սկզբունքով։
Commenti