top of page
Writer's pictureINEDNET correspondent

🎖️Youth UP! ծրագրի հետազոտական հոդվածները հրապարակված են

ԻՆԵԴՆԵԹ ՀԿ-ն 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին Եվրոպայի Խորհրդի Եվրոպական Երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացրեց «Երիտասարդների ակտիվ մասնակցությունը բյուջետավորման գործընթացներում» (“YouthUP! Uplifting Participation in Budgeting”) ծրագիրը, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդների՝ համայնքային բյուջեներն ուսումնասիրելու, վերլուծական հոդվածներ գրելու և մասնակցելու հմտությունները։ Ուրախ ենք տեղեկացնել, որ ծրագրի բոլոր արդյունքները հրապարակված են հետևյալ էջում՝ https://www.inednet.com/youth-up ։

Ծրագրին մասնակցել են երիտասարդներ Հայաստանի 7 մարզերի 9 համայնքներից՝

  1. Երևան,

  2. Գյումրի,

  3. Անի,

  4. Վանաձոր,

  5. Եղեգնաձոր,

  6. Գավառ,

  7. Աբովյան,

  8. Հրազդան,

  9. Աշտարակ։

Արդյունքում՝ հրապարակվել են 9 վերլուծական հոդված Երևան, Գյումրի, Անի, Վանաձոր, Եղեգնաձոր, Գավառ, Աբովյան, Հրազդան և Աշտարակ համայնքների բյուջեների վերաբերյալ։ Վերլուծական հոդվածների նպատակն էր բացահայտել համայնքային բյուջետավորման գործընթացների թափանցիկությունը և երիտասարդների ներգրավվածության հնարավորությունները՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • որքանո՞վ է թափանցիկ և հեշտ երիտասարդների համար համայնքների պաշտոնական կայքերից օգտվելը, 

  • որքա՞ն գումար է հատկացվել երիտասարդական ծրագրերին համայնքների 2024 թվականի բյուջեի ծրագրում, 

  • երիտասարդական ի՞նչ ծրագրեր է իրականացրել համայնքը 2024թ․ առաջին եռամսյակի կատարողականում, 

  • համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը պարունակու՞մ է հատվածներ երիտասարդների ներգրավվածության կամ զարգացման մասին, 

  • արդյո՞ք համայնքը խթանում է երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում՝ կենտրոնանալով մասնակցային բյուջետավորման վրա, 

  • երիտասարդները ներգրավվա՞ծ են որոշումների կայացման գործընթացում, թե՞ ոչ, 

  • արդյո՞ք գործում են համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդները, որոնք հաստատված են օրենքով։

Կազմվել և հրապարակվել է նաև բոլոր 9 համայնքների վերլուծությունները ամփոփող հոդված ծրագրի մենթոր Սյուզաննա Ավետիսյանի և համակարգաող Դիանա Եղիազարյանի հեղինակությամբ։ Այս վերլուծությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների հետ աշխատելու և դրանց մասին տեղեկատվություն գտնելու մատչելիությունը, երիտասարդության մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացներում և հանրային թափանցիկությունը վերոնշյալ ինը համայնքներում։ Այն իրականացվել է այդ համայնքներում անհատական հետազոտության հիման վրա՝ օգտագործելով քանակական տեղեկատվությունն ու որակական վերլուծությունը։ Հետազոտությունը ներառում է հետևյալ ուղղությունները՝

  • Բյուջեի տեղեկատվության մատչելիությունը և թափանցիկությունը,

  • Երիտասարդության ներառումը համայնքային ծրագրերում,

  • Բյուջեում երիտասարդությանը ուղղված ֆինանսական ռեսուրսների կառավարումը,

  • Հանրային թափանցիկությունը՝ օնլայն հեռարձակումների և տեղեկատվության հրապարակման տեսանկյունից:

Ծրագրի վերջին փուլում հրապարկվեցին YouthUP! Cast վիդեո փոդքաստի 5 հաղորդում, որի շրջանակում երիտասարդներն իրենց համայնքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկեցին համայնքային երիտասարդական անցած, ներկա և գալիք ծրագրերը, դրանց ֆինանսավորումը և երիտասարդների դերը համայնքային զարգացման գործում։ “YouthUP” ծրագրի մասնակիցները նաև կիսվեցին վերլուծությունների ընթացքում դժվարություններով և մարտահրավերներով, որոնք վստահաբար օգնել են իրենց՝ դառնալու ավելի ակտիվ քաղաքացիներ։

Հյուրերի թվում էին՝ ՏԻՄ ոլորտի փորձագետ, Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամ Լիլիթ Հաջաթյանը, Աբովյան խոշորացված համայնքի ավագանու անդամ Անի Թենեքջյանը։ Նրանք անդրադարձ կատարեցին մի շարք կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ երիտասարդների դերը համայնքի ներկայում և ապագայում, ինչպես նաև երիտասարդների համար համայնքի բյուջեի հասանելիությունը, երիտասարդների մասնակցությունը համայնքի բյուջետավորման գործընթացներում։ Երիտասարդները նշեցին, որ ծրագիրը ոչ միայն հնարավորություն տվեց ծրագրի ընթացքում կապի դուրս գալ և շփման եզրեր գտնել համայնքի հետ, այլև հետագայում ևս շարունակել լինել ակտիվ քաղաքացի և ավելի պատասխանատու լինել այս ասպարեզում։


Չնայած ծրագրի բազմաթիվ հաջողություններին, որոշ համայնքներում երիտասարդները համայնքի հետ հաղորդակցման որոշակի դժվարություններ ունեցան։ Երիտասարդների հարցերին համայնքի որոշումներ ընդունող անձինք հաճախ թերի կամ ուշ էին պատասխանում, և փոդքաստին մասնակցելու հրավերը ոչ բոլորի կողմից ընդունվեց։ Այդուհանդերձ, բախվելով նմանատիպ խոչընդոտների, մասնակիցներն իրենց հոդվածներում առաջարկեցին մի շարք բարելավումներ, որոնք ապագայում կնպաստեն համայնքի հետ ավելի արդյունավետ հաղորդակցմանը և բյուջետավորման գործընթացի թափանցիկության բարձրացմանը։ Youth UP! ծրագրի արդյունքում երիտասարդները ձեռք բերեցին կարևոր հմտություններ և գիտելիքներ, որոնք թույլ տվեցին նրանց ոչ միայն մասնակցելու համայնքային բյուջետավորման գործընթացներին, այլև հետագայում դառնալու ավելի ակտիվ քաղաքացիներ՝ նպաստելով համայնքի զարգացմանը։


Շնորհակալ ենք Եվրոպական երիտասարդական հիմնադրամից այս ծրագիրը իրականություն դարձնելու հարցում մեզ աջակցելու համար։



——————

In collaboration with the European Youth Foundation of the Council of Europe, INEDNET NGO implemented the "YouthUP! Uplifting Participation in Budgeting" project from January to June 2024. This initiative aimed to develop young people’s skills in studying community budgets, writing analytical articles, and engaging in local decision-making processes within Armenia’s regions. We are pleased to announce that all project outcomes are now available at the following page: https://www.inednet.com/youth-up .



Participants were active youth from nine communities across seven Armenian regions, including:

  1. Yerevan

  2. Gyumri

  3. Ani

  4. Vanadzor

  5. Yeghegnadzor

  6. Gavar

  7. Abovyan

  8. Hrazdan

  9. Ashtarak


As a result, they published nine analytical articles on the budgets of these communities. The articles aimed to assess the transparency of community budgeting processes and identify opportunities for youth involvement by addressing questions such as:


- How accessible and user-friendly is budget information on official community websites for youth?

- What budget allocations were made for youth programs in the 2024 budget?

- What youth programs were implemented in the first quarter of 2024?

- Does the 5-year community development plan address youth engagement or development?

- Does the community promote youth participation in decision-making, with a focus on participatory budgeting?

- Are youth councils, established by law to advise community leaders, functioning?



A comprehensive article summarizing these analyses, authored by project mentor Suzanna Avetisyan and coordinator Diana Yeghiazaryan, has also been published. This review evaluates the accessibility of budget information, youth participation in local decision-making, and public transparency across the nine communities. The research covers areas such as:

- Accessibility and transparency of budget information,

- Youth inclusion in community programs,

- Management of financial resources for youth programs,

- Public transparency in broadcasting council meetings and publishing information.


The project’s final phase saw the release of 5 YouthUP! Cast video podcasts, where young people discussed past, present, and future community youth programs, their funding, and the role of youth in local development with municipal representatives. The project participants also shared the challenges they encountered, which have undeniably helped them become more active citizens.


The guests included municipal experts and council members such as Syuzanna Avetisyan from Jermuk, Grigor Yeritsyan from Yerevan, Grigor Dashtoyan from Gavar, Lilit Hajhatyan from Artik, and Ani Teneqjyan from Abovyan. They addressed topics such as the present and future role of youth in communities, budget accessibility, and youth participation in budgeting processes. Participants noted that the program not only provided opportunities to connect and communicate with their communities but also motivated them to continue being responsible and active citizens.

Despite the program’s many successes, young people in some communities faced certain communication difficulties with local authorities. Responses to youth inquiries were sometimes incomplete or delayed, and some officials declined to collaborate, provide information or participate in the youth podcast. However, encountering such obstacles, participants offered several suggestions in their articles to enhance communication and budget transparency with local governments. As a result of YouthUP!, young people gained essential skills and knowledge, equipping them to take part in community budgeting processes and become active citizens, who contribute to community development.


We would like to thank the European Youth Foundation of the Council of Europe for the entire support for making this pilot project a reality.



Comments


bottom of page